News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը


Ադրբեջանը խաղաղություն չի ուզում Հայաստանի հետ։ Այս մասին «Արարատյան դաշինքի շուրջ» համաժողովի ժամանակ հունիսի 15-ին ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նա ավելացրել է, որ Տավուշի սահմանին Բաքուն ցանկանում է վերահսկել Հայաստանից Վրաստան եւ հակառակ ուղղությամբ կապը։ Օհանյանը հիշեցել է, որ ըստ միջազգային նորմերի՝ ապագա սահմանը չի կարող լինել նոր սադրանքների եւ լարվածության աղբյուր։ Նա տեղեկացրել է, որ հունիսի 17-ին նախաձեռնվել է խորհրդարանի նիստ իշխանությունների հրաժարականի օրակարգով։

«Եթե հաջողվի հեռացնել Հայաստանի ներկա իշխանութուններին, ապա ավելի հեշտ կլինի հաջողության հասնել միջազգային հարթակում»,- կարծում է քաղաքական գործիչը։

Նա կոչ է արել աջակցել «Հանուն հայրենիքի» շարժմանը եւ ուժեղացնել համախմբվածությունը։

Նրա գնահատմամբ՝ իշխանության պետք է գան պրոֆեսիոնալներ։

«Երկրի անվտանգության ռազմավարությունում գրված է, որ Հայաստանը ամեն բան կանի Արցախից հայերի բռնի տեղահանումը բացառելու համար, բայց իրականում նրանք կանաչ լույս վառեցին, երբ Արցախը ճանաչեցին Ադրբեջանի մաս, իսկ հետո, երբ Բաքուն նոր ագրեսիա նախաձեռնեց Արցախի դեմ 2023թ. աշնանը, ասացին, որ խաղաղ բնակչության համար ոչ մի սպառնալիք չկա։ Ինչպե՞ս պատահեց, որ Լաչինի միջանցքի կարգավիճակը փոխվեց ավելի շուտ, քան նախատեսված էր 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ Միջանցքը դարձավ ճանապարհ գաղտնի բանակցությունների շրջանակում»,- նշել է խմբակցության ղեկավարը։

Նրա խոսքով՝ անվտանգության երաշխիքները լինում են ներքին (ռեսուրսների ներքին համախմբվածություն) եւ արտաքին։

«Վերջինի դեպքում խոսքը պետք է վերաբերի նոր հարաբերությունների կառուցմանը եւ ոչ ի հաշիվ առկա հարաբերությունների քայքայման միջազգային գործընկերների հետ»,- ասել է Օհանյանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ