News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը


Բաղրամյան պողոտայից ձերբակալված 73-ամյա Տիգրան Սարիբեկյանին խմբակային խուլիգանության մեղադրանք են ներկայացրել: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Փաստաբանի խոսքով, Բաղրամյան պողոտայում հունիսի 12-ին, ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցների կիրառման հետևանքով ականջը վնասած Տիգրան Սարիբեկյանին խմբակային խուլիգանության մեղադրանք են ներկայացրել:

«Գործին կցված տեսանյութում երևում է, որ այդ մարդու ոտքերի տակ ընկնում է նռնակը՝ վնասելով  նրա ականջը: Նա մի քանի այլ անցնում է, մի փայտի կտոր վերցնում ու մի թեթև առաջ նետում, այնքան թեթև, որ վստահաբար ոստիկաննեին չի էլ հասնում: Ու դրա անունը դնում են խուլիգանություն»,-ասաց Ռուբեն Մելիքյանը՝ պատմելով, որ Տիգրան Սարիբեկյանի ցուցմունքի համաձայն, նախքան այդ կարմիրբերետավորները նրա նկատմամբ ուժ են կիրառել, գցել գետնին և հարվածել:

«Որեշեցին ոչ թե կալանքի միջնորդություն, այլ տնային կալանքի միջնորդություն ներկայացնել դատարան, այդ պահին նրան ազատ արձակեցին»,-հավելեց փաստաբանը:

Անդրադառնալով առավոտյան հրապարակած գրառմանը, թե 11 անձ է ձերբակալվել, Ռուբեն Մելիքյանը նշեց, որ շփոթմունք է տեղի ունեցել, 11 ահազանգ են ստացել, որոնք վերաբերում էին 3 անձի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ  Ոստիկանության մեծաքանակակ աշխատակիցներ բիրտ ուժ են կիրառել հավաքի մասնակիցների նկատմամբ: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, որի հետեւանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն է կտրվել: Տուժել են նաեւ լրագրողներ. Լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով NEWS.am-ի օպերատորը ստացել է ոտքի կոտրվածք: Առողջապահության նախարարության տվյալներով, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության էր դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ