News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին ծննդյան օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Ակնհայտ է, որ Ձեր ղեկավարությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը տպավորիչ արդյունքների է հասել՝ առաջընթաց գրանցելով տարբեր բնագավառներում և արձանագրելով անշեղ զարգացում։

Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ առկա ավանդական բարեկամական հարաբերությունները, բազմոլորտ համագործակցությունը և կառուցողական երկխոսությունը՝ բարձր գնահատելով Ձեր անձնական ներդրումը այդ ամենի ամրապնդման գործում:

Հավատացած եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-չինական փոխգործակցության առավել ընդլայնմանը և խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ