News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Հունիսի 15-ին, ժամը 10:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շրջանային փողոցի թիվ 103/5 շենքի մոտակայքում շունն ընկել է ջրանցքը․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ շունն ընկել է Հրազդան գետի ներքին ջրանցքը։ Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ