News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը


Հունիսի 12-ը արյունարբու իշխանության դեմքը վերջնականապես բացահայտեց։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Բագրատ Սրբազանը։

«Միայն շարժման ղեկավարների սթափության կոչերն ու գործողություններն էին, որ կանխեցին զոհերը։ Այն, ինչ տեսանք, դիտավորությունից ոչ մի բանով չէր տարբերվում։ Մենք համոզված ենք, որ ամբողջ հրահանգները տրվել են ԱԺ ներսից՝ գլխավորությամբ գլխավոր ստախոսի, ով արձանագրել է, որ ոստիկանությունը գործել է իրավաչափ կերպով»,- ասաց նա։

Սրբազանի վստահ է, որ ոստիկանությունը գործիք է դարձել իշխանությունների ձեռքում։

«Ունենք բազմաթիվ վիրավորներ, ձեռքը կտրված մարդ։ Ոստիկանները ոչ միայն ծեծել են մարդկանց, այլև նվաստացրել ու անպատվել։ Իրավապահ համակարգում ընդգրկված կառույցները ամենավերջին աստիճանով արդարացնում են այս իշխանությունների բիրտ, արյունարբու նկարագիրը ու կեցվածքը։ Ձեր ուսադիրն ավելին է, քան քմահաճույքով տրված հրամանը: Ավելի եք տենչալու արյուն, բայց դուք դրա հաճույքը չեք ստանալու»,- ասաց Սրբազանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ