News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 15
Տեսնել լրահոսը

Ուկրաինայում խաղաղության գագաթաժողովի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ իր վեցերորդ հանդիպման շրջանակում ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հայտնել է, որ ԱՄՆ-ը ավելի քան 1,5 մլրդ դոլար կհատկացնի ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) եւ պետդեպարտամնետի միջոցով՝ Ուկրաինայի ժողովրդին աջակցելու համար, տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

USAID-ի կողմից դա ներառում է նոր ֆինանսավորում 500 մլն դոլարի չափով՝ էներգետիկայի ոլորտում օգնության եւ ավելի վաղ հայտարարված միջոցներից 324 մլն դոլարի հատկացում Ուկրաինայի անհետաձգելի էներգետիկ կարիքների համար։

Այդ ֆինանսավորումը թույլ կտա վերականգնել էներգետիկ ենթակառուցվածքը, ընդլայնել էլեկտրաէներգիայի արտադրությունը, խթանել մասնավոր հատվածի ներդրումները եւ պաշտպանել էներգետիկ ենթակառուցվածքը։

Բացի այդ, ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է ավելի քան 379 մլն դոլար հատկացնելու մասին պետության եւ USAID-ի կողմից, փախստականների, ներքին տեղահանվածների եւ հակամարտությունից տուժած համայնքների պահանջմունքների բավարարման համար։

Փոխնախագահ Հարիսը նաեւ տեղեկացրել է, որ աշխատելով Կոնգրեսի, պետդեպարտամենտի հետ՝ նախատեսում է լրացուցիչ 300 մլն դոլար հատկացնել Ուկրաինայի օգնության համար՝ քաղաքացիական անվտանգության ապահովման նպատակով՝ փրկարարական սարքավորումներ նախատեսելով ուկրաինացի սահմանապահների եւ իրավապահ մարմինների համար։ Այս աջակցությունը կօգնի նրանց անվտանգ գործել առաջնագծում՝ պաշտպանելով Ուկրաինայի տարածքը, փրկելով խաղաղ բնակիչներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ