News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը


Թուրքիայի արտաքին գործերի նախկին նախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարում էր, որ միակ խոչընդոտը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին սփյուռքն է։ Այս մասին «Արարատյան դաշինքի շուրջ» համաժողովի ժամանակ հունիսի 15-ին ասել է արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը։

«Նա, ըստ էության,  իր ներկայացուցչին հանձնարարել է կոտրել այդ ամենը, եւ այդ գործընթացը սկսվել է»,- նշել է նա։ Նրա պատկերավոր արտահայտմամբ՝ երկիրը մոռացել է իր զավակներին։

«Մենք մշտապես սփյուռքից փող ենք պահանջում։ Բայց ի՞նչ է արել պետությունը սփյուռքի համար։ Պետությունը պետք է դեմքով շրջվի դեպի սփյուռքը։ Դրա փոխարեն իշխանություններին հաջողվել է պառակտել նաեւ նրան։ Մենք զրկված ենք եռամիասնության երկու ճյուղերից, իսկ մնացած ճյուղը ամենօրյա ռեժիմով բզկտում են։ Ճգնաժամը սփյուռքի հետ հարաբերություններում կապված է իշխանությունների հորինած եւ ստուգած քաղաքականությամբ»,- նշել է Մելիքյանը։

Նա ավելացրել է, որ հարցերը, որոնք բարձրացվում են սփյուռքում, 180 աստիճանով տարբերվում են Հայաստանի իշխանությունների իրականացրած քաղաքականությունից։  Նրա գնահատմամբ՝ նման իրավիճակ Հայաստանի անկախության վերականգնումից հետո չի եղել։

«Արցախյան հարցի համապարփակ արդարացի կարգավորմանը լուրջ հարված է հասցվել։ Հետապնդվում են այն բոլոր մարդիկ, ովքեր փոիձում են առաջ տանել այդ հարցը։

Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցը իշխանությունները եւս տապալել են։ Իրավիճակն այնքան խայտառակ է, որ անգամ Լեմկինի ինստիտուտն է ստիպված եղել հանդես գալ հայտարարությամբ»,- ընդգծել է դեսպանը։

Նա կոչ է արել վերիմաստավորել ազգային շահը եւ հասկանալ, թե ովքեր են մեր դաշնակիցները։

«Մենք մշտապես փորձում ենք բացատրել դաշնակիցներին, թե որն է նրանց շահը։ Սակայն, առաջին հերթին, պետք է ձեւավորել սեփական ազգային օրակարգը»,- նշել է Մելիքյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ