News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախատեսում է հայտարարել նորագույն պատմության մեջ ներգաղթյալների օգնության ամենամեծ ծրագրերից մեկի մասին, որով լեգալ կարգավիճակ կտրվի հարյուր հազարավոր միգրանտների, որոնք երկրում ապրում են առանց համապատասխան փաստաթղթերի, տեղեկացրել է CBS News-ը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրին։

Սպիտակ տան պաշտոնյաների մշակած ծրագիրը կառաջարկի աշխատանքի թույլտվություն եւ բռնի տեղահանումից պաշտպանություն անլեգալ ներգաղթյալներին, որոնք ամուսնացած են ԱՄՆ քաղաքացիների հետ, պայմանով, որ նրանք ԱՄՆ-ում ապրած լինեն 10 տարուց ոչ պակաս, տեղեկացրել են աղբյուրները, որոնք չեն ցանկացել նշել անունները։

Այդ առաջարկը, որը հայտնի է որպես «պայմանական-վաղաժամկետ ազատում տեղում», ճանապարհ կբացի նաեւ որոշ շահառուների մշտական իրավաբանական կարգավիճակի եւ ԱՄՆ քաղաքացիության համար՝ վերացնելով խոչընդոտն ԱՄՆ օրենսդրությունում, որը թույլ չի տալիս նրանց, ովքեր անլեգալ են մտել ԱՄՆ, ստանալ գրին-քարտեր՝ երկիրը չլքելով։

Մեկ այլ պլան, որը պատրաստում է Բայդենի վարչակազմը, թույլ կտա պարզեցնել առանց փաստաթղթերի արտոնություններ ստանալու գործընթացը այն երազողների եւ ներգաղթյալների համար, որոնք ավելի հեշտ կստանան ժամանակավոր վիզաներ, ինչպիսին են H-1B վիզաները բարձրորակ աշխատողների համար, տեղեկացրել են աղբյուրները։ Նրանք ավելացրել են, որ միջոցների մասին կհայտարարվի արդեն երեքշաբթի, բայց վարչակազմը դեռ ամբողջովին չի մշակել պլանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ