News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
Տեսնել լրահոսը

Հանրապետության տարածքում` հունիսի 15-ին երեկոյան ժամերին, 16-20-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 15-ի ցերեկը, 16-ին՝ աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Ինչպես հայտնում է NEWS.am-ը «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում հունիսի 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։  Հունիսի 16-20-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +33+35։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +25+29,

Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +25+28,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +30+32,

Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +24+27,

Լոռի՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +26+29,

Տավուշ՝ գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +28+33,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +25+28,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +28+33,

Արարատ՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +34+36,

Արմավիր՝ գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +34+36,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +25+28,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +33+36,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +33+36,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +26+29:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ