News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 15
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի հակամարտության սառեցումը լուծում չէ, այլ ապագա ագրեսիվ պատերազմների բաղադրատոմս, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ շվեյցարական Բուրգենստոկ հանգստավայրում Ուկրաինայի հարցով գագաթնաժողովում։

«Հակամարտության սառեցումն այսօր, երբ օտարերկրյա զորքերը գրավում են ուկրաինական հողը, լուծում չէ։ Սա ապագա ագրեսիվ պատերազմների բաղադրատոմս է: Փոխարենը մենք պետք է աջակցենք Ուկրաինայում համապարփակ, արդար և կայուն խաղաղությանը։ Խաղաղություն, որը կվերականգնի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասել է ֆոն դեր Լեյենը գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ։

Այսօր Շվեյցարիայում մեկնարկել է Ուկրաինայի հարցով խաղաղության գագաթնաժողովը՝ 100 պատվիրակությունների մասնակցությամբ։ Ռուսաստանը գագաթնաժողովին հրավիրված չէ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ