News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 15
Տեսնել լրահոսը


Բաղրամյան պողոտայում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցների և ոստիկանության միջև հունիսի 12-ին տեղի ունեցած բախումների ժամանակ ձերբակալված քաղաքացիներն ազատ են արձակվում։

 Նրանք հունիսի 12-ից Էրեբունու, Եղվարդի, Նաիրիի, Մասիսի, Աշտարակի Ձերբակալվածների պահման վայրերում էին։

Նշենք, որ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ  Ոստիկանության մեծաքանակակ աշխատակիցներ բիրտ ուժ են կիրառել հավաքի մասնակիցների նկատմամբ: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, որի հետեւանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն էլուրջ վնասվածք ստացել: Տուժել են նաեւ լրագրողներ. լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով NEWS.am-ի օպերատորը ստացել է ոտքի կոտրվածք: Առողջապահության նախարարության տվյալներով, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության էր դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ