News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը


Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ: Այս մասին Կապանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին ասել է Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով Ադրբեջանի ՊՆ-ի վերջին հաղորդագրությունների վերաբերյալ հարցին:

«Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունները 2 բանի մասին կարող են խոսել՝ իրոք կա հրադադարի ռեժիմի խախտում կամ փորձում են էսկալացիա կամ էսկալացիայի ֆոն ստեղծել: Բոլոր դեպքերում մեր քաղաքական կամքը չէ եւ ես արդեն ասեցի, որ մեր ՊՆ-ն հերքում է իրադրությունը: Եւ ես կարծում եմ, որ մենք ամեն անգամ կարողանանք պարզել իրադրությունը, վատ գաղափար չի լինի, որ հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ ձեւավորենք»,- ասել է նա:

Փաշինյանը նշել է, որ կողմերից կարող են ներգրավված լինել զինվորական դատախազները կամ այլ պաշտոնյաներ եւ իր կարծիքով սա աշխատող մեխանիզմ կարող է լինել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ