News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Այն ամենը, ինչի շուրջ Շվեյցարիայում խաղաղության գագաթնաժողովի մասնակիցները պայմանավորվում են, կդառնա Ուկրաինայի խաղաղապահ գործընթացի մաս, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ, փոխանցում է РБК-Украина-ն։

«Այն ամենը, ինչ կհամաձայնեցվի այսօր գագաթնաժողովում, կդառնա մեզ համար այդքան կարևոր խաղաղապահ գործընթացի մի մասը։ Ես հավատում եմ, որ մենք կտեսնենք այստեղ՝ գագաթնաժողովում, թե ինչպես է կերտվում պատմությունը։ Շնորհակալ եմ ձեր աջակցության համար, և թող որքան հնարավոր է շուտ արդար խաղաղություն հաստատվի»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Այսօր Շվեյցարիայում մեկնարկել է Ուկրաինայի խաղաղության գագաթնաժողովը։ Այն տեղի է ունենում Լյուցեռն քաղաքի մոտ գտնվող Բյուրգենստոկ հանգստավայրում։ Գագաթնաժողովին մասնակցել են շուրջ 100 երկրների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ