News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հունիսի 15-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ 

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 20։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում և ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հատիս - Կապուտան բնակավայրերի միջնամասում գտնվող դժվարանցանելի հատվածներից մեկում կրակոց կամ կրակոցներ են հնչել, ինչից կա զոհ։

Ոստիկանները, պարեկները, փրկարարներն ու բժիշկները մոտ 1,5-2 կմ հատված պետք է անցնեն ոտքով, ու այդ ընթացքում հետախուզական աշխատանքներ են կատարելու նաև տարածքում, քանի որ հստակ տեղը չգիտեն, ինչն ավելի է դժվարացնում նրանց աշխատանքը։ 
 
Դեպքի մասին տեղեկությունը ոստիկանության Կոտայքի բաժնից հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին և քննչական խումբը ևս միանում է ոստիկաններին ու պարեկներին։

Շամշյանի տեղեկություններով մահացածին հայտնաբերել են, ով մոտ 40-45 տարեկան տղամարդ է և տեղի ունեցածը հրազենի գործադրմամբ սպանություն է, դժբախտ պատահար, թե ինքնասպանություն, պարզվում է, ինչպե նաև մահացածի ինքնությունը։


!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ