News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը


Մենք անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը համարում ենք բարձրագույն գործիք մեր երկրի, քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունը, արդարությունը և երջանկությունն ապահովելու համար: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ:

«Իմ գնահատականն այն է, և ես համոզված եմ դրանում, որ հանրության մեջ այդ գաղափարախոսությունը դանդաղ, բայց հաստատուն կերպով արմատավորվում է։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հետևյալի մասին է, որ մենք՝ բոլորս, ՀՀ ժողովուրդը, ՀՀ քաղաքացիները, ՀՀ պետական ինստիտուտները պետք է կենտրոնանան ահա այս Հայաստանի կարիքների վրա։ Այսինքն մեր գործունեության նպատակը, նպատակակետը, իմաստն ու բովանդակությունը պետք է լինի, կենտրոնանալ այս Հայաստանի կարիքների վրա»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ