News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը


Այն, ինչ մենք բոլորս համարել ենք եւ համարում ենք պարտություն, այդ ամենը մենք հաղթանակի վերածելու հնարավորություն ունենք: Այս մասին Կապանում ՔՊ նախաձեռնող նիստին իր ելույթում ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա մենք բոլորս անցնելով պարտության միջով  հնարավորություն ենք ստեղծել, որ երկիր մոլորակի վրա, շատ երկար ժամանակ` առաջիկա հարյուրամյակներում գոյություն ունենա Հայաստանի Հանրապետություն: Եւ մենք դեռ չենք հասկանում, թե սա ինչպիսի մեծ եւ ինչպիսի դարակազմիկ հաղթանակի հնարավորություն է մեզ համար, բայց մենք որպես կառավարող թիմ պետք է կարողանանք դա իրականացնել»,-ասաց նա:

 Փաշինյանի խոսքով, չնայած, որ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը, այս փուլում առնվազն ենթագիտակցորեն զգում է այդ պրոցեսը եւ սրա արդյունքում է, որ իրական Հայաստանի դեմ իրականացվող բոլոր պրոցեսները ձախողվում են եւ շարունակվում են ձախողվել:
 Փաշինյանը նշում է, որ այս պետության լինելիությունը իրենց քաղաքական կամքն է, իրենց քաղաքական խելամտությունն ու խելացիությունը, իրադրությունը հասկանալու եւ դրանից բխող որոշումներ կայացնելու ունակությունը:

«Էս գաղափարախոսությամբ մենք 2026 թվականին պետք է գնանք մեր ժողովրդի մոտ եւ ազատ, արդար, ժողովրդավարական ընտրություններով մենք պետք է եւս մեկ անգամ ստանանք ժողովրդի քվեն ոչ թե նրա համար, որ մենք կառչած ենք մեր աթոռներից, այլ նրա համար, որ կառչած ենք այս Հայաստանի Հանրապետությունից»,- ասել է նա: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ