News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսի կարճատև ներկայությունը գրեթե ստվերեց Ուկրաինային 1,5 միլիարդ դոլար տրամադրելու մասին հայտարարությունը, քանի որ, ըստ  քննադատների,  այլ խոշոր երկրների բարձրաստիճան պաշտոնյաները մտադիր էին մնալ գագաթնաժողովում՝ կիրակի օրը ուկրաինական պատերազմի վերաբերյալ խաղաղության առաջարկներ մշակելու համար, գրում է The New York Post-ը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ քննադատության էր ենթարկվել դիվանագիտական ​​միջոցառումն ընդհանրապես բաց թողնելու համար՝ թեև 24 ժամ առաջ գտնվում էր հարևան Իտալիայում G7-ի գագաթնաժողովին։

Ըստ Սպիտակ տան տեղեկատվության, Հարիսը պետք է լքեր գագաթնաժողովը շաբաթ երեկոյան G-7-ի առաջնորդների ընթրիքից հետո, սակայն լրագրողներին հայտարարել է, որ հանդիպումն արդեն «արդյունավետ» է եղել:

Սպիտակ տան ազգային անվտանգության խոսնակ Ջեյք Սալիվանը մնացել է Շվեյցարիայում՝ նրա փոխարեն գագաթնաժողովին մասնակցելու համար։

Ըստ նրա, Հարիսը շվեյցարական գագաթնաժողովի միակ մասնակիցը չէ, որը բաց կթողնի կիրակի օրվա միջոցառումը, ներառյալ առանցքային հարցերի շուրջ սեկցիոն նիստերը:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ