News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Հունիսի 15-ին ռուսաստանյան զորքերը առաջացել են Խարկովի մարզի Կուպյանսկից հարավ-արևելք և Դոնեցկի մարզի Ավդեևկայից հյուսիս-արևմուտք ուղղություններով, հայտնում է РБК-Украина-ն՝ հրապարակելով Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) տվյալները:

Ինչպես հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ISW-ի տվյալները, ռուսաստանյան զորքերը հունիսի 15-ին շարունակել են հարձակողական գործողությունները Խարկովից հյուսիս Լիպցևի և Գլուբոկոյեի շրջաններում և Խարկովից հյուսիս-արևելք՝ Վոլչանսկի և Տիխոյի շրջանում, սակայն առաջնագծի հաստատված փոփոխություններ չեն եղել։

Ռուսաստանյան ուժերը վերջերս առաջացել են Կուպյանսկից հարավ-արևելք՝ հունիսի 15-ին Կուպյանսկ-Սվատովո-Կրեմեննայա գծի երկայնքով շարունակվող ցամաքային հարձակումների ֆոնին:

Հունիսի 15-ին հրապարակված աշխարհագրական տեղորոշման կադրերը ցույց են տալիս, որ ռուսաստանյան ուժերը վերջերս առաջացել են Բերեստովոյեից հյուսիս-արևմուտք (Կուպյանսկից հարավ-արևելք):

Հաղորդվում է, որ ռուսաստանյան զորքերը  առաջ են շարժվում նաև Ավդեևկայից դեպի հյուսիս-արևմուտք՝ հունիսի 15-ին տարածքում շարունակվող հարձակողական գործողությունների ֆոնին:

Հունիսի 14-ին հրապարակված աշխարհագրական տեղորոշման կադրերը ցույց են տալիս, որ ՌԴ  զորքերը նաև շարունակել են առաջխաղացումը Ավդեևկայից դեպի հյուսիս-արևմուտք՝ Նովոալեքսանդրովկայի, Կալինովոյի, Նովոպոկրովսկու և Եվգենիվկայի շրջանում։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ