News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Վեց մեղադրյալ Դոնի Ռոստովի քննչական մեկուսարանում կոտրել են  են իրենց խցի պատուհանի ճաղավանդակը և մտել հերթապահ մաս։ Այնտեղ նրանք պատանդ են վերցրել աշխատակիցներին, հայտնում է «Baza» Telegram ալիքը։

Պատանդ են պահվում օպերատիվ վարչության պետ, փոխգնդապետ Ալեքսանդր Բ.-ն և համար 1 քննչական մեկուսարանի հերթապահ ծառայության կրտսեր տեսուչը։

Ավելի ուշ պարզվել է Ռոստովի քննչական մեկուսարանի հինգ պատանդառուի ինքնությունը։ Նրանք են Մ.Շ.Սայպուդինովը, Ա.Մ. Ցիցկիևը, Դ․Վ․ Կամնեևը, Տ․Մ․ Գիրեևը, Շ.Ա. Ակիևը:

Վեցերորդի ինքնությունը դեռ պարզված չէ։

Ըստ աղբյուրի, Գիրեևը, Ցիցկիևը և Ակիևը 2023 թվականի դեկտեմբերին դատապարտվել են ԻԳԻԼ-ին մասնակցության և ահաբեկչություն նախապատրաստելու համար (նրանք ծրագրում էին գրոհել Կարաչայ-Չերքեսիայի Գերագույն դատարանի շենքը)։ Գիրեևն ու Ակիևը դատապարտվել էին 18 տարվա, իսկ Ցիցկիևը՝ 18 ու կես տարվա ազատազրկման։

Նախնական տեղեկություններով, քննչական մեկուսարանում պատանդներ վերցրած հանցագործները պահանջում են ավտոմեքենա, զենք և կալանավայրից դուրս գալու հնարավորություն։

Այս դեպքում իրենք պատրաստ են ազատ արձակել պատանդներին։

Նրանց հետ բանակցություններ են ընթանում։ Դեպքի վայր է ժամանել ՕՄՕՆ-ը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ