News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության հետ բախումների շրջանակում կալանավորվել է 5 մարդ: Այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ 
Նա նշել է, որ հունիսի 15-ին ազատ են արձակվել խորհրդարանի շենքի մոտ ձերբակալված բոլոր 28 անձինք: Միաժամանակ սկսվել է տեսանյութերի հիման վրա ձերբակալությունների երկրորդ ալիքը։ Արդեն ձերբակալվել է 8 մարդ, նրանցից 5-ի նկատմամբ դատարանն արագ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը: Նրանք մեղադրվում են խուլիգանության մեջ։

«Այսօր ազատ արձակվեցին հունիսի 12-ի գործով «առաջին ալիքի» բոլոր ձերբակալվածները։ Այսինքն՝ բերետները ձերբակալել էին բոլորովին անմեղ 28 անձի։
Միևնույն ժամանակ, տեսագրությունների հիման վրա սկսեց ձերբակալությունների երկրորդ ալիքը։ Ձերբակալվեց ու արագ դատարան ներկայացվեց 8 անձ, որոնցից 5-ի նկատմամբ արագ կայացվեց կալանքի որոշում՝
1) Կարմեն Մնացականյան - 1 ամիս
2) Վաչիկ Խաչատրյան - 1 ամիս
3) Լևոն Սաֆարյան - 2 ամիս
4) Արմենակ Խաչատրյան - 2 ամիս
5) Ավետիք Ջիլավյան - 1 ամիս
Եվս 3 անձի վերաբերյալ որոշումները կհրապարակվեն վաղը՝ հունիսի 16-ին՝
1) Տիգրան Սարիբեկյան
2) Սամվել Բաղդասարյան
3) Նարեկ Պետրոսյան

Ինչու՞մ են մեղադրում այս մարդկանց։ Ասում են՝ իբր խուլիգանություն են կատարել։ Ժողովրդի նկատմամբ նռակներ կիրառելու փաստից բարկացած՝ մեկը պլաստիկ շիշ է նետել, մյուսը՝ փետի կտոր։
Իսկ նռնակներ նետած, ծեծ ու ջարդ կատարած, Աբրահամին արյունլվա արած բերետներին դեռևս չենք տեսնի ո՛չ ձերբակալված և ո՛չ էլ կալանավորված։ Ռեժիմը չի զոհի իր «հերոսներին»։

Լույսը բացվի՝ կհրապարակեմ մի տեսանյութ այդ «հերոսներից» մեկի հերթական անպատիժ քաջագործության մասին»։

Նշենք, որ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ  Ոստիկանության մեծաքանակակ աշխատակիցներ բիրտ ուժ են կիրառել հավաքի մասնակիցների նկատմամբ: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, որի հետեւանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն էլուրջ վնասվածք ստացել: Տուժել են նաեւ լրագրողներ. լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով NEWS.am-ի օպերատորը ստացել է ոտքի կոտրվածք: Առողջապահության նախարարության տվյալներով, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության էր դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ