News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 15
Տեսնել լրահոսը

Չինաստանն այժմ առանցքային դեր է խաղում Ուկրաինայում խաղաղության հաստատման գործում, շաբաթ օրը Շվեյցարիայում խաղաղության գագաթնաժողովում հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, հայտնում է Yle-ն։

«Ես կոչ եմ անում Չինաստանին ներգործել Պուտինի վրա, դադարեցնել այս պատերազմը և հեռանալ»,- ասել է Ֆինլանդիայի նախագահը։

Շաբաթ կեսօրին նա ժամանել է Բյուրգենշտոկում (Շվեյցարիա) խաղաղության գագաթնաժողովին և ֆին լրագրողներին մեկնաբանել իրավիճակը։

Չինաստանի հետ մեկտեղ Ստուբն ընդգծել է գլոբալ հարավի կարևորությունը խաղաղության հասնելու գործում։ Ըստ նրա, հարավի երկրները կներգրավվեն Ուկրաինայի աջակցմանը, երբ նրանց հիշեցնեն սեփական գաղութային անցյալի մասին։

Ըստ Ստուբի, շվեյցարական գագաթնաժողովին ներկա են ուժեղ ներկայացուցիչներ աշխարհի տարբեր ծայրերից, ոչ միայն Եվրոպայից կամ Հյուսիսային Ամերիկայից:

«Կա նաև ուժեղ ներկայացուցչություն Լատինական Ամերիկայից, Աֆրիկայից, Ասիայից և հատկապես Մերձավոր Արևելքից: Սա հույս է տալիս, որ մենք կարող ենք շարժվել խաղաղության ճանապարհով, և ես կարևորում եմ, որ դա տեղի ունենա Ուկրաինայի պայմաններով»:

Ֆինլանդիայի նախագահը նաև մերժել է Ուկրաինայում խաղաղության հաստատման առաջարկը, որն ավելի վաղ հնչեցրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ըստ նրա, «ագրեսիվ պատերազմի նախաձեռնողը և միջազգային իրավունքը խախտողը իրավունք չունի մատնանշել, թե ինչ միջոցներով պետք է կառուցվի խաղաղությունը»։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ