News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն հայտարարել է, որ խմբավորման դիրքորոշումը համահունչ է ՄԱԿ-ի կողմից աջակցվող հրադադարի առաջարկի հիմնարար սկզբունքներին:

Իր հեռուստաուղերձում Հանիեն նաև ասել է, որ ՀԱՄԱՍ-ը պատրաստ է ընդունել համաձայնությունը, որը երաշխավորում է մշտական ​​հրադադար, Իսրայելի ամբողջական հեռացում Գազայից, վերակականգնում և փոխանակում։

Պաղեստինցիները կշարունակեն դրսևորել տոկունություն, դիմադրություն և նվիրվածություն իրենց ազգային պայքարին, հավելել է նա։

Իսրայելի կառավարությունը մինչև այժմ հրապարակայնորեն չի պաշտպանել  Գազայում հրադադարի մասին համաձայնագրին, չնայած ԱՄՆ-ի այն պնդումներին, թե  այն ընդունել է: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն շարունակում է պնդել, որ պատերազմը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի պարտվել, հայտնում է Al Jazeera-ն։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ