News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
Տեսնել լրահոսը

Դոնի Ռոստովի քննչական մեկուսարանում պատանդառուները ոչնչացվել են, հաղորդում է ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայության (ԴՔԾ) մամուլի գրասենյակը։

«Ռոստովի մարզում ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայության համար 1 քննչական մեկուսարանում պատանդների ազատ արձակման հատուկ գործողության ընթացքում հանցագործները ոչնչացվել են, պատանդ պահված աշխատակիցներն ազատ են արձակվել և չեն տուժել, ասված է հայտարարության մեջ։

ԴՔԾ տվյալներով, առավոտյան Ռոստովի քննչական մեկուսարանում մի քանի բանտարկյալներ պատանդ էին վերցրել երկու աշխատակցի։ Ինչպես պարզաբանել է Եվա Մերկաչովան, պատանդներից մեկը ԴՔԾ Ռոստովի շտաբի օպերատիվ վարչության պետ Ալեքսանդր Բոգման էր։ Երկրորդը, ըստ ՌԻԱ Նովոստիի աղբյուրի, վերահսկիչ էր։

Գործակալության աղբյուրը հայտնել է նաեւ, որ հանցագործները զինված են եղել հրշեջ կացիններով ու ռետինե մահակներով։ Նրանք տրանսպորտ են պահանջել և կալանավայրից դուրս գալու հնարավորություն։

Հանցագործներից երեքը Ինգուշիայից և Չեչնիայից են, հավելել է գործակալության զրուցակիցը։ Ակիևը, Գիրեևը և Ցիցկիևը պատիժ էին կրում Կարաչայ-Չերքեսիայում ահաբեկչություն նախապատրաստելու համար։ Ակիևն ու Գիրեևը դատապարտվել էին 18, Ցիցկիևը՝ 18 ու կես տարվա ազատազրկման։

Մեկ այլ աղբյուրի համաձայն, պատանդառուների խմբի մեջ են եղել Սաիպուդինովը և Կամնեևը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ