News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Շաբաթ օրը իշխանությունները տարհանել են առնվազն 1200 մարդու, քանի որ Լոս Անջելեսի շրջանի անտառային հրդեհը տարածվել է հազարավոր ակրերի վրա՝ գլխավոր մայրուղու մոտ և սպառնացել մոտակա կառույցներին, հաղորդում է AP-ն:

Լոս Անջելեսի շրջանի հրշեջ ծառայությունը հայտնել է, որ Կալիֆորնիայի նահանգի արգելոցների ծառայությունը տարհանել է 1200 մարդու Գորմանի «Hungry Valley» հանգստի գոտուց, և որ «Hungry Valley»-ն և Փիրամիդ լճի ջրամբարը փակվել են հրդեհի սպառնալիքի պատճառով:

Կալիֆորնիայի անտառտնտեսության և հրշեջ ծառայության դեպարտամենտի տվյալներով,  Post Fire կոչված հրդեհի պատճառով այրվել է ավելի քան 14,5 քառակուսի կիլոմետր տարածք Գորմանի Interstate 5 ավտոմայրուղու մոտակայքում՝ Լոս Անջելեսից մոտ 100 կիլոմետր հյուսիս-արևմուտքում:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ