News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Պերուի հյուսիս-արևմտյան ափին գտնվող ձկնորսական փոքրիկ քաղաք Հուանչակոյի վերջին հնագիտական ​​պեղումների ժամանակ հայտնաբերվել է գերեզմանոց, որը կապված է գաղութային եկեղեցու հետ, որը տարածաշրջանի ամենավաղ եկեղեցիներից է, որը կառուցել են իսպանացիները 1535-1540 թվականներին: Վաղ գաղութատիրական շրջանի 120 գերեզմանները արտացոլում են գաղութատիրության առաջին մշակութային փոփոխությունները մոտ 1540 թվականին. եվրոպացիների կողմից բերված եղեգնյա խաչեր և ապակե ուլունքներ են հայտնաբերվել  բնիկների գերեզմաններում:

Սակայն Հուանչակոյի եկեղեցու գերեզմանատանը թաղված երկու երեխաների ոսկորների վրա հայտնաբերված արատները ցուցադրում են գաղութացման ևս մեկ կարևոր հետևանք՝ նոր հիվանդության՝ ծաղիկի ի հայտ գալն այն բնակչության շրջանում, որը երբևէ չէր բախվել դրան, ասվում է նոր ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է International Journal of Paleopathology-ում։ 

Ծաղիկը, որի հարուցիչը ջրծաղիկի վիրուսն է,   Ամերիկա մայրցամաքում մահացության հայտնի պատճառ էր եվրոպացիների հետ առաջին շփումների ժամանակաշրջանում:

Հավանական է, որ այն Պերուի հյուսիսարևմուտք է բերվել Ֆրանսիսկո Պիսարոյի և նրա զինվորների հետ 1530-ականների վերջին, ինչի հետևանքով  մինչև 1620 թվականը  բնիկ ինկերի մոտ 70%-ը մահացել է, ասվում է հետազոտության մեջ:

Բայց քանի որ այս տարածաշրջանում եվրոպացիների հետ առաջին տարիների շփումների մասին  պատմական տեղեկությունը սահմանափակ է, ուստի հնագիտական ​​աշխատանքները կարևոր են գաղութացման հանդեպ բնիկների արձագանքը հասկանալու համար:

Հուանչակոյում հայտնաբերված վաղ գաղութային շրջանի 120 գերեզմաններից 90-ում (կամ 75%) երեխաներ են թաղված, որոնց մեծամասնությունը (60 կամ 67%) 5 տարեկան կամ ավելի փոքր է:

Երեխաների՝ զարգացող իմունային համակարգի պատճառով բնակչության առավել խոցելի հատվածի, շրջանում մահացության նման բարձր ցուցանիշները համոզիչ վկայում են նոր հիվանդության առկայության մասին, նշել են գիտնականներն իրենց ուսումնասիրության մեջ:



!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ