News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը


Սյունիքի մարզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ճակատենի բնակիչների հետ։

Նա սահմանամերձ Ճակատենի բնակիչներից հետաքրքրվել է, թե ինչով են զբաղվում, ինչին ի պատասխան գյուղացիներից մեկն ասել է, որ անասունների թվաքանակը քչացրել են, քանի որ անցնում են ադրբեջանական կողմ եւ հետ չեն գալիս:

Փաշինյանը բնակիչների հետ խոսել է սահմանազատումից եւ ասել, որ եթե Ոսկեպարի նման այստեղ է սահմանազատում անեն, ապա այլեւս նման խնդիրներ չեն առաջանա:

«Տեսեք, որ բարեհաջող հասնենք ստեղ սահմանազատման, այստեղ էլ Ոսկեպարի նման փշալարեր կդնենք, ու կովը հասնի էլ չի անցնի։ Բացառված է, որ անցնի, համ էլ կողը սկզբունքորեն չի կարող հասնել այստեղ, մինչեւ այդ սահմանապահներն են կանգնած»,-ասաց նա, ինչին ի պատասխան բնակիչներից մեկն արձագանքեց, որ դա ամենալավ տարբերակն է:

Փաշինյանը խոստացավ նաեւ գյուղին խոտ հնձող մեքենա նվիրել, նաեւ առաջարկեց խելացի անասնագոմ ստեղծել, որտեղ բոլոր գյուղացիներով համատեղ կաշխատեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ