News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 14
Տեսնել լրահոսը

Հանրապետության տարածքում`հունիսի 16-17-ին, 19-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 18-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ 

Ինչպես հայտնում է NEWS.am-ը «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում հունիսի 16-17-ին, 19-21-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 18-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: 

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +32+34։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +25+29,

Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +25+28,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +30+32,

Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +24+27,

Լոռի՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +27+29,

Տավուշ՝ գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +27+33,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +25+27,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +27+33,

Արարատ՝ գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +33+35,

Արմավիր՝ գիշերը՝ +18 +21, ցերեկը՝ +33+35,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +25+27,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +33+35,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +33+35,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +25+28:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ