News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը

Գերմանիայի ոստիկանությունը կրակ է բացել մի տղամարդու վրա, որը կիրակի օրը Համբուրգի կենտրոնում Եվրո-2024-ի երկրպագուների շքերթի ժամանակ սպառնացել է մարդկանց քլունգով  և հրկիզող սարքով, ասվում է X-ի միկրոբլոգում ոստիկանության հաղորդման մեջ։

Ներկա պահին խոշոր ոստիկանական գործողություն է իրականացվում, իսկ հարձակվողը բժշկական օգնություն է ստանում ստացած վնասվածքների պատճառով, ասվում է հաղորդման մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել Սանկտ Պաուլի շրջանում՝ տեղական ժամանակով 15:00-ին Համբուրգում Լեհաստան-Հոլանդիա խաղի մեկնարկից առաջ։

Խաղերին ընդառաջ նախատեսված են երկրպագուների երթեր, և դեպքի հետ մոտավորապես նույն ժամին՝ ժամը 12:30-ին (1030 GMT) տեղի է ունեցել հոլանդացի երկրպագուների շքերթը։

Գերմանիայում անցկացվում է մեկամսյա առաջնություն, որը մեկնարկել է ուրբաթ երեկոյան։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ