News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Իսրայելական կործանիչները հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող շենքին.

Ըստ իսրայելական բանակի (ՑԱԽԱԼ), հարվածը հասցվել է Յարուն բնակավայրում գտնվող և ««Հեզբոլլահի» կողմից օգտագործվող» շենքին։

Զորքերը նաև հրետակոծել են Լիբանանի հարավում Ալ-Ամրայի մոտ գտնվող շրջանները՝ «սպառնալիքները վերացնելու համար», հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը:

ՑԱԽԱԼ-ի տվյալներով, անցած գիշեր իրենք հարվածել են Քաֆր Քիլում լիբանանյան շարժմանը պատկանող շենքին, ինչպես նաև Մարվահինում գտնվող «Հեզբոլլահի» ենթակառուցվածքի օբյեկտներին։

Միևնույն ժամանակ, Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ այսօր Նահարիա շրջանում նկատված «կասկածելի օդային թիրախը» խոցվել է ոչ թե Իսրայելի, այլ Լիբանանի հարավի օդային տարածքի վրա:




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ