News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 24
Տեսնել լրահոսը

Հունիսի 16-ին, ժամը 11:22-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ուխտագնացներից մեկը (Ջ. Թ., ծնված 1951 թ.) նույնպես ընկել և վնասել է ոտքը, ում փրկարարները պատգարակով (մոտ 100 մետր) իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Փրկարարները տուժած Ռ. Ս.-ին պատգարակով իջեցրել (մոտ 150 մետր) և մոտեցրել են ավտոմեքենային. տուժածը տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Տպել
Ամենաշատ