News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը

Գիտնականներն ուլտրաձայնային ալիքներն առաջին անգամ օգտագործել են մարդու ուղեղը դիտարկելու համար: Տղամարդու ուղեղի ակտիվությունը գրանցվել է այն ժամանակ, երբ նա կատարում էր առաջադրանքներ բժշկական հաստատությունից դուրս, այդ թվում՝ տեսախաղ խաղալիս:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Translational Medicine ամսագրում:

Իրենց նպատակին հասնելու համար գիտնականները տղամարդու գանգի մեջ պատվաստել էին մի նյութ, որը թույլ էր տալիս ուլտրաձայնային ալիքներին ներթափանցել նրա ուղեղ:

Այս «ակուստիկորեն թափանցիկ պատուհանով» ներթափանցելով՝ գիտնականներին հաջողվեց առավել ամբողջությամբ ուսումնասիրել մարդու ուղեղը։

Ստացված տվյալները գիտնականներին հնարավորություն տվեցին կազմել տղամարդու ուղեղում կատարվող պատկերը, ինչպես որ ուլտրաձայնային սկանավորումն է թույլ տալիս տեսնել  արգանդում գտնվող պտուղը:

Թիմը ժամանակի ընթացքում վերահսկել է ուղեղում արյան ծավալի փոփոխությունները՝ հատուկ  մեծացնելով ուղեղի այն հատվածները, որոնք  պատասխանատու են շարժումների կոորդինացման համար:

Նոր հետազոտությունը հիմնված է ոչ մարդկային պրիմատների վրա անցկացված նախորդ հետազոտությունների վրա: Այժմ, աշխատելով մարդու հետ, գիտնականները կարողացել են օգտագործել ուլտրաձայնային պատկերումը՝  տարբեր առաջադրանքներ կատարելիս մարդու ուղեղում ծավալվող ճշգրիտ նեյրոնային ակտիվությունը վերահսկելու համար:

Ֆունկցիոնալ ուլտրաձայնային պատկերումը,  այսինքն՝ ուղեղում արյան ծավալի փոփոխություններին հետևող ուլտրաձայնը համարվում է խոստումնալից այլընտրանք ուղեղի պատկերման ավանդական մեթոդների համար, ինչպիսիք են ֆունկցիոնալ մագնիսական ռեզոնանսային պատկերումը (fMRI): Դա պայմանավորված է նրանով, որ այն ավելի զգայուն է ուղեղի գործունեության փոփոխությունների նկատմամբ: Բացի այդ, ստացված պատկերներն ունեն ավելի բարձր լուծաչափ, և մեթոդն ինքնին չի պահանջում հիվանդներից երկար ժամանակ անշարժ պառկել հիվանդանոցում գտնվող սարքի մեջ:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ