News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 24
Տեսնել լրահոսը


«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը ֆեյսբուքյան ուղերձով հիշեցրել է, որ հունիսի 17-ին, ժամը 18։30-ին նախատեսված է հանրահավաք Բաղրամյան պողոտայում: 

«Վաղը ԱԺ-ի դիմաց կարևոր հանդիպում ունենք, այդ ժամին նիստ է լինելու կառավարության հրաժարականի քննարկման ուղերձով։ Մենք ևս մեկ անգամ կստեսնենք ու կփաստենք, որ այս իշխանությունները որևէ կապ չունեն մեր ժողովրդի հետ, նրանք օտարացած են և հակաօրինական վիճակում են։ Վաղվա նիստը չափազանց կարևոր է՝ արձանագրելու, թե արդյո՞ք այս մարդիկ մի նշույլ անգամ առնչություն ունեն ժողովրդի հետ: Երկրորդ հանգամանքը վաղը ևս մեկ անգամ մեկ բռունցք ենք լինելու, արձանագրելու են, որ այս շարժումը կա, գոյություն ունի»,-ասաց նա։

Բագրատ Սրբազանը նշեց, որ կարիք կա վաղը ցույց տալ,որ իրենք ուժ են եւ կարող են հասնել իրենց նպատակին, որի գլխավոր բաղադրիչն է իշխանության ղեկավարի հեռացումը:

«Կապ չունի, թե ինչ է եղել հունիսի 12-ին՝ այդ հանցագործության օրը։ Վաղվա հանդիպումը նաև կարևոր ցուցիչ է լինելու սփյուռքի համար, որ այս պայքարը շարունակական է՝ անկախ նրանից, թե ինչ ոլորաններով է անցել, անկախ բոլոր տեսակի հալածանքներից, անվանարկումներից եւ ռմբահարումներից ուղղակի իմաստով, ոստիկանական բռնություններից, դաժանություններից»,-ասաց Սրբազանը։
Նրա խոսքով` անկախ այդ ամենից շարժումը կենսունակ է և վճռականությամբ հասնելու է իր տրամաբանական եզրահանգման՝ այն է, «այս մարդու հեռացումն ու ճշմարտության հաղթանակը»։

«Այս շարժումով նաեւ վկայելու ենք երկարաշունչ, աննկուն կամքի, հանձնառության մասին, որը վերցնում է յուրաքանչյուրը: Իշխանափոխությունը ընդամնեը բաղադրիչներիկց մեկն է, մենք խորքային, բովանդակային փոփոխությունների մասին ենք խոսում»,-ասաց նա:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ