News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Շվեյցարիան Ռուսաստանի, Չինաստանի և այլ երկրների հետ, որոնք խաղաղության գագաթնաժողովին չեն եղել, կքննարկի ավելի քան 100 երկրների և միջազգային կազմակերպությունների հանդիպման արդյունքները, հայտարարել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնացիո Կասիսը գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում, հաղորդում է РБК-Украина-ն։

«Մենք ունենք գործող դեսպանություն Մոսկվայում, և երկու շաբաթը մեկ շփվում ենք արտգործնախարարի հետ, և  նաև մտադիր ենք քննարկել այս համաժողովի արդյունքները Ռուսաստանի հետ», - ասել է Կասիսը ՝ չցանկանալով ավելի հստակեցնել, թե կոնկրետ ինչի մասին են խոսելու Մոսկվայի հետ։

Ըստ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարի, խաղաղության գագաթնաժողովի արդյունքների մանրամասն քննարկում նախատեսվում է նաև այն երկրների հետ, որոնց դուռը թակեցին, բայց նրանք չեկան։ Խոսքը, մասնավորապես, Չինաստանի մասին է, որը հրաժարվել է մասնակցել գագաթնաժողովին՝ այնտեղ Ռուսաստանի բացակայության պատճառով։

«Այժմ մենք խորը քննարկում կունենանք այս երկրների հետ և կփորձենք պարզել, թե այս ճանապարհը ուր կարող է մեզ տանել: Տարբեր կարծիքներ ու պատկերացումներ կան այն մասին, թե ինչպես կարող ենք շարունակել այս ճանապարհը, դեպի խաղաղություն ճանապարհը։ Եվ այս տարբեր գաղափարներն անհրաժեշտ է համադրել՝ ընդհանուր ճանապարհ գտնելու համար»,- պարզաբանել է նախարարը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ