News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն կառավարության նիստի ժամանակ մեղադրել է ընդդիմության առաջնորդ Բենի Գանցին և ընդդիմադիր գործիչ Գադի Այզենկոտին «պարտվողական որոշումներ» կայացնելու ցանկության մեջ, որոնք «անձեռնմխելի կթողնեն ՀԱՄԱՍ-ը»: Իրենց հերթին, Գանցը և Այզենկոտը, որոնք արդեն լքել են կառավարությունը, մեղադրել են վարչապետին «պարտվողականություն» վարելու մեջ, հաղորդում է Mignews-ը։

«Պարտությունը Իսրայելի պաշտպանության բանակին մանևրելու հնարավորություն տալուց վախենալն է, մուտքը և՛ Խան Յունիս, և՛ Ռաֆահ տարածելը, դեպի հյուսիս օպերատիվ ջանքերում տատանվելը և որպես պատերազմի նպատակի մաս հյուսիսի բնակիչների անվտանգ վերադարձը քննարկելուց հրաժարվելը,- Իսրայելի վարչապետին են ասել ընդդիմախոսները։- Ապագայում կբացահայտվեն պատերազմի արձանագրությունները, և հանրությունը կիմանա, թե ով է տեղում կանգնել և ով է ձգտել իրական հաղթանակի»:

Մեղադրելով Նաթայահուին «հիստերիկ պահվածքի» մեջ՝ Իսրայելի վարչապետի հակառակորդներն ասել են, որ «Գանցը և Այզենկոտն առաջինն էին, որոնք մանևրները և Գազայում ագրեսիվ գործողությունները  սկսելու և  դեպի Խան Յունիս և Ռաֆահ տարածվելու կոչ արեցին», և որ Գանցը պատասխանատու է եղել  ապրիլին Իրանի հարձակման ժամանակ դաշնակիցների կողմից ռազմական աջակցության  ապահովման համար։

«Գանցը երբեք չի համաձայնվել ավարտել պատերազմը և չի համաձայնվել պաղեստինյան պետության ստեղծմանը։ Նա Բար-Իլանում ելույթ չի ունեցել և տարածք չի հանձնել Յասեր Արաֆաթին, ինչպես դա արել է Նաթանյահուն»,- հայտարարել է ընդդիմությունը։

Իր հերթին, Նաեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը պատասխանել է, որ նրանք, ովքեր փախել են պատերազմից, բարոյականություն չպետք է քարոզեն վարչապետ Նաթանյահուին, որը ղեկավարում է ռազմարշավը և չի ցանկանում որևէ հարցում փոխզիջում անել, բացի լիակատար հաղթանակից»:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ