News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Վերջերս հրապարակված տվյալների համաձայն,  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Կոմանդեր գերմանական հովվաշունը կծել է ԱՄՆ Գաղտնի ծառայության գործակալին, երբ ԱՄՆ նախագահը շանը  զբոսանքի էր հանել  Սպիտակ տան տարածքում։ Միջադեպը տեղի է ունեցել 2023 թվականի սեպտեմբերի 12-ին, երբ Բայդենը Քենեդու այգում զբոսնելիս է եղել Կոմանդերի հետ, երբ շունը կծել է Գաղտնի ծառայության գործակալին, երբ նա մոտեցել էր նախագահին՝  ինչ-որ բանով օգնելու համար։ Այս մասին վկայում են ձայնագրությունները, որոնք ձեռք են բերվել պահպանողական ակտիվիստների Judicial Watch խմբի կողմից և դիտվել ABC-ի կողմից։ 

«Երբ մոտենում էի նախագահին, որպեսզի տեսնեմ, թե արդյոք նա օգնության կարիք ունի, Կոմանդերը  վազեց նրա ոտքերի տակով և կծեց  ձախ թևս բաճկոնիս վրայից: Ես հետ քաշեցի ձեռքս և գոռացի «ոչ»,- ասվում է անանուն գործակալի ուղարկած էլեկտրոնային նամակում:- Երբ ես շրջվեցի դուռը փակելու համար, Կոմանդերը կրկրն ցատկեց ու երկրորդ անգամ կծեց ձախ թևս»:

Այս նամակները եղել են Judicial Watch-ի ԱՄՆ Գաղտնի ծառայության էլեկտրոնային նամակների դեմ դատական ​​հայցի մի մասը՝ համաձայն տեղեկատվության ազատության մասին օրենքի: Էլեկտրոնային նամակից հետևում է, որ չնայած գործակալի մաշկը չի վնասվել, սակայն բաճկոնի թևքին շան կծած հետքեր են եղել:  

Հոկտեմբերին շանը տեղափոխել են Սպիտակ տնից կծելու ավելի քան 11 դեպքերի պատճառով, հայտնում է ABC News-ը։

Ընդ որում մի անգամ Գաղտնի ծառայության համազգեստով մի սպայի ստիպված տեղափոխել են հիվանդանոց այն բանից հետո, երբ նրան կծել էր Կոմանդերը:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ