News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Հունիսի 15-16-ը կայացած խաղաղության գագաթնաժողովի եզրափակիչ կոմյունիկեի տեքստը հրապարակվել է Շվեյցարիայի կառավարության կայքում։

Մասնավորապես, կոմյունիկեն ստորագրած պատվիրակությունները հայտարարել են հետևյալ ասպեկտների հանդեպ իրենց ընդհանուր տեսլականի մասին.

  1.   Միջուկային էներգիայի և միջուկային կայանքների ցանկացած կիրառում պետք է լինի անվտանգ, պաշտպանված չթույլատրված հասանելիությունից և շրջակա միջավայրի ազդեցությունից։ Ուկրաինայի ատոմային էլեկտրակայանները և կայանքները, ներառյալ Զապորոժյեի ատոմակայանը, պետք է անվտանգ աշխատեն Ուկրաինայի լիակատար ինքնիշխան վերահսկողության ներքո՝ ՄԱԳԱՏԷ-ի սկզբունքներին համապատասխան և նրա հսկողությամբ։ Ուկրաինայի դեմ շարունակվող պատերազմի համատեքստում միջուկային զենքի ցանկացած սպառնալիք կամ կիրառում անընդունելի է։
  2.   Երկրորդ, պարենային գլոբալ անվտանգությունը կախված է անխափան արտադրությունից և սննդամթերքի անխոչընդոտ մատակարարումից: Այս առումով վճռորոշ նշանակություն ունեն ազատ, լիարժեք և անվտանգ առևտրային նավագնացությունը, ինչպես նաև մուտքը դեպի Սև և Ազովի ծովերի նավահանգիստներ: Նավահանգիստներում և երթուղու երկայնքով առևտրային նավերի վրա, ինչպես նաև քաղաքացիական նավահանգիստների և քաղաքացիական նավահանգստային ենթակառուցվածքների վրա հարձակումներն անընդունելի են: Պարենային անվտանգությունը ոչ մի դեպքում չպետք է օգտագործվի որպես զենք. Ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքը պետք է հուսալիորեն և ազատորեն մատակարարվի շահագրգիռ երրորդ երկրներին։
  3.   Երրորդ, բոլոր ռազմագերիները պետք է ազատ արձակվեն ամբողջական ծավալով փոխանակման միջոցով: Բոլոր արտաքսված և ապօրինի տեղափոխված ուկրաինացի երեխաները և ապօրինի ձերբակալված ուկրաինացի բոլոր քաղաքացիական անձինք պետք է վերադարձվեն Ուկրաինա։

Հիշեցնենք, որ Հայաստանն այն երկրներից է, որը մասնակցել է գագաթնաժողովին և չի ստորագրել եզրափակիչ կոմյունիկեն։



!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ