News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Արմատներով Ջավախքից Գրիգոր Եղիազարյանը Մաշտոցյան Մատենադարանին է ընծայաբերել  իր ընտանեկան մասունքը` Նոր Կտակարան, Վենետիկ, տպարան` Սուրբ Ղազարի հանուն Անտոնի Բորտոլիի, 1789թ.։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են Մատենադարանից։ 

1830թ-ին Էրզրումից Ախալցխայի  Նորաշեն գյուղ գաղթած հոգևորական պապն իր հետ փրկել է նաև հին Ավետարանը։ Պապից ժառանգած Կտակարանն իրեն փոխանցել է մայրը: Տարիներ անց, Գրիգոր Եղիազարյանը որոշում է կայացրել թանկարժեք մասունքը` հնատիպ նկարազարդ Ավետարանը, պահ տալ Մատենադարանին, քանզի համարում է, որ գիրն այդպես ավելի ապահով ու խնամված կլինի։

Իր արարքով նվիրատուն ընդգծել է Հայոց ձեռագրապահոցի կարևորությունը և կոչ արել հետևել իր օրինակին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ