News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը


Ինչպես հայտնի է, այս տարվա ապրիլի 5-ին տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի կողմից հիմնադրված «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը: Սակայն արդարադատության նախարարությունը հրաժարվեց գրանցել կուսակցությունը՝ կանոնադրության մեջ ինչ-ինչ թերությունների պատճառաբանությամբ: Ընդ որում, պահանջել են ոչ թե շտկել այդ տեխնիկական վրիպակները, այլ նոր համագումար հրավիրել:

Կուսակցությունը իր հայտարարության մեջ նշել է, որ սա իշխանությունների ամենավերին օղակների ուղիղ պատվերն է՝ ձգձգել «Համահայկական ճակատ» կուսակցության ստեղծումն ու խոչընդոտներ ստեղծել լիարժեք գործունեության համար:

Այնուամենայնիվ, քաղաքական ուժի բնականոն գործունեությունը վերականգնելու նպատակով որոշվել է նոր համագումար հրավիրել: «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա «Արմենիա մարիոթ»  հյուրանոցում, հունիսի 21-ին: Պատվիրակների գրանցումը սկսվում է 17։30 րոպեին։ Համագումարի աշխատանքներին մասնակցելու և գրանցման համար կոորդինացիոն շտաբը տարածել է 096319031 հեռախոսահամարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ