News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Անի Սամսոնյանը հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից հեռանալու մասին:

Նա Facebook-ի իր էջում գրել է. «

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունում ես իմ թիմի հետ անցել եմ բարդագույն քաղաքական ճանապարհ: Դուք եղել եք իմ կողքին, ես եղել եմ ձեր կողքին: Դուք բոլորդ իմ ընկերներն եք: Բայց ես պետք է ասեմ, որ իմ առաքելությունը կուսակցությունում ավարտված է:

Մայիսի 29-ին դիմել եմ ԼՀԿ Կառավարման խորհրդին իմ լիազորությունները խորհրդում և անդամակցությունս կուսակցությունում դադարեցնելու համար:

Լրացուցիչ մեկնաբանություններ չունեմ և չեն լինելու:

Քաղաքական գործունեությունս շարունակելու եմ»:

Հիշեցնենք, որ Անի Սամսոնյանը 2018 թվականին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից ընտրվել է ԱԺ պատգամավոր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ