News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ հունիսի 17-ին, քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձել է մայրաքաղաքի համար նոր ավտոբուսների խմբաքանակի ձեռքբերման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնել է, որ ժամանակացույցով նախատեսված է հոկտեմբերի վերջ-նոյեմբերի սկզբին, սակայն աշխատում են, որ դրանք ավելի շուտ լինեն Երևանում։

Այս համատեքստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոսել է միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթացի մասին. «Միասնական տոմսային համակարգի ներդրումը տեղի է ունենում, երբ նոր ավտոբուսները գալիս և մտնում են գիծ»: Քաղաքապետը հանձնարարել է ներկայացնել ավագանու որոշման նախագիծ, որով կերկարաձգվի միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը մեկ կամ երկու ամսով. «Որպեսզի մեր խոստումը հստակ կատարված լինի»,- ասել է նա։

Սուրեն Գրիգորյանը տեղեկացրել է, որ արդեն պատրաստել են նախագիծը։

Հիշեցնենք՝ մարտի 12-ին երկար և բուռն քննարկումներից հետո Երևանի ավագանու 32 անդամի կողմ և 2 դեմ ձայներով ընդունվեց մայրաքաղաքի տրանսպորտի սակագնի վերաբերյալ լրամշակված նախագիծը։

Այսպիսով՝ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող նախագծով 1 ամիս անսահմանափակ երթևեկելու համար պետք է վճարել 8800 դրամ, երեք ամսվա համար անսահմանափակ երթևեկելու համար՝ 23 հազար 600 դրամ, իսկ մեկ տարի անսահմանափակ երթևեկելու համար՝ 88 հազար դրամ:

Ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ