News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Միջուկային զենքի վրա կատարվող գլոբալ ծախսերը 2023թ. ավելացել են 13 տոկոսով՝ հասնելով ռեկորդային 91,4 մլրդ դոլարի։ Այս մասին նշված է Միջուկային զենքի արգելման միջազգային կառույցի (ICAN) հրապարակած հաշվետվությունում։

Կազմակերպության գնահատմամբ՝ անցած տարի ինը միջուկային տերությունները զինանոցը պահելու եւ արդիականացնելու համար ներդրել են 10,8 մլրդ դոլար (13,4 տոկոս) ավելի, քան 2022թ.։ Միջուկային սպառազինությունների հանրագումարային ծախսերը կազմել են 91,4 մլրդ դոլար կամ վայրկյանում 2 898 դոլար, վկայում են ICAN-ի տվյալները։

Նշվել է, որ ԱՄՆ-ը նախկինի պես մնում է ամենամեծ ներդրողը միջուկային զենքի զարգացման գործում՝ հատկացնելով 51,5 մլրդ դոլար 2023թ. (2022թ.՝ 43,7 մլրդ)։ Երկրորդ տեղում Չինաստանն է, որի միջուկային զենքի վրա կատարվող ծախսերը ավելացել են՝ անցած տարի հասնելով 11,9 մլրդ դոլարի (11,7 մլրդ 2022թ.)։ Նրան հաջորդում է Ռուսաստանը 8,3 մլրդ դոլարով (2022թ.՝ 9,6 մլրդ)։

ICAN-ի տվյալների համաձայն՝ վերջին հինգ տարում միջուկային սպառազինության ֆինանսավորումն ավելացել է 34 տոկոսով կամ 23,2 մլրդ դոլարով։ Այս շրջանում ԱՄՆ ծախսերն ավելացել են 45 տոկոսով, Մեծ Բրիտանիայի ծախսերը՝ 43 տոկոսով, ընդգծում է կազմակերպությունը։ Կանխատեսվում է, որ 2024թ. միջուկային զինանոցի վրա կատարվող ծախսերը կգերազանցեն 100 մլրդ դոլարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ