News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

2023թ. ՌԴ-ում աշխատում էր մոտ 32 հազար որակյալ օտարերկրացի մասնագետ (ՈՕՄ), ինչը 12 հազարով ավելի քիչ է, քան մինչեւ Ուկրաինայում պատերազմն սկսվելը։ Այսպիսի եզրահանգման է եկել նախագահին կից Ժողովրդական տնտեսության եւ պետական ծառայության ակադեմիայի աշխատակցուհի Յուլյա Ֆլորինսկայան, գրել է «Ведомости»-ն։

Իր «Աշխատանքային միգրացիան Ռուսաստանում. հոսքերի կրճատումը քիչ փոփոխվող աշխարհագրության ֆոնին» հետազոտությունում Ֆլորինսկայան հենվել է ՆԳՆ միգրացիայի հարցերով գլխավոր վարչության տվյալների վրա ՈՕՄ-ի վերաբերյալ։ Դա վիճակագրության միակ աղբյուրն է, որը թույլ է տալիս դատել նման մասնագետների թվի մասին Ռուսաստանում։

ՈՕՄ թույլտվությունը մինչեւ երեք տարի ժամկետով մշտական թարմացում է պահանջում։ Ձեւակերպումների ընդհանուր թիվը ներառում է ե՛ւ նոր եկածներին, ե՛ւ ՌԴ-ում աշխատանքը շարունակողներին։

Նախկինում կառավարությունը հաստատել է 180 մասնագիտությունների ցուցակը, որոնցում հնարավոր է ստանալ ՈՕՄ կարգավիճակ։ Դրանք հիմնականում բժշկական, ինժեներական, տեխնիկական եւ կառավարչական գծով մասնագետներն են։ ՈՕՄ-ը աշխատանքային մյուս միգրանտներից տարբերվում է գիտելիքների ու հմտությունների մակարդակով, ինչպես նաեւ աշխատավարձի չափով։

Ինչպես ցույց է տվել Ֆլորինսկայայի հետազոտությունը, ՈՕՄ կարգավիճակ Ռուսաստանում հիմնականում ունեն հեռավոր արտասահմանից եկածները։ Անցած տարի առաջատարն էին Չինաստանը (ՈՕՄ 33 տոկոս), Թուրքիան (28), Հնդկաստանը (12), Հարավային Կորեան (3) եւ Սերբիան (2 տոկոս)։ Վերջին հինգ տարում թոփ-5-ին մոտ էին նաեւ միգրանտներն Ուկրաինայից եւ Գերմանիայից, բայց ներկա պահին նրանց թիվը կտրուկ նվազել է, նշել է Ֆլորինսկայան։

Որակյալ օտարերկրյա մասնագետների իրական թիվը որոշելը պաշտոնական վիճակագրությամբ անհնար է, կարծում է «Ֆինվալ» ընկերության (զբաղվում է հեռավոր արտասահմանից աշխատակիցների ընտրության եւ ձեւակերպման հարցերով) հեռավոր արտասահմանի գծով վարչության ղեկավար Սերգեյ Սուվորովը։

Նրա խոսքով՝ ՈՕՄ կարգավիճակը հաճախ օգտագործվում է ռուսաստանցի գործատուների կողմից որպես «վիզային» միգրանտներին անլեգալ շրջանցելու միջոց։ Երբեմն նման սխեմա օգտագործում են նաեւ օտարերկրացի կոմերսանտները, որոնք ցանկանում են հեշտ մտնել երկիր, առաջին հերթին չինացիները։ Նրանք ռուսական ընկերություններին վճարում են ՈՕՄ գծով աշխատանքի տեղավորվելու համար, բայց իրականում վարում են իրենց սեփական գործը, նշել է Սուվորովը։

Սա հաստատել է Դաշնային միգրացիոն ծառայության նախկին փոխտնօրեն Վյաչեսլավ Պոստավնինը։ «Մենք իրական մասնագետներին սովորական աշխատողներից տարբերակելու մեխանիզմ չունենք»,- ընդգծել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ