News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

Երևանի քաղաքապետարանի այսօրվա՝ հունիսի 17-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը խնդրեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին հանձնարարական տալ, որպեսզի կազմվի տեխնիկական առաջադրանք Երևան քաղաքի բոլոր կամրջային կառուցվածքների, տրանսպորտային հանգույցների, թունելային կառույցների, ինչպես նաև ջրատար համակարգի թունելների, կամուրջների սեյսմիկ վիճակի ուսումնասիրության համար:

«Ինչքան էլ տարօրինակ թվա, Երևան քաղաքի ոչ մի կամուրջ չունի անձնագիր, ինչպես նաև կրողունակությունը հաշվարկված չէ: Նախագծային տվյալներում դրանք առկա են, բայց քանի որ փոխվել է քաղաքի երթևեկի ինտենսիվությունը, պետք է ուսումնասիրենք սեյսմիկ վիճակը, և հաշվի առնենք նախագծային կրողունակությունը՝ արդյոք ինչքա՞ն կդիմանա այսօրվա ծանրաքաշ մեքենաների ինտենսիվությանը»,- ասել է Արեյանը՝ շեշտելով, որ սա շատ կարևոր խնդիր է։

Ըստ Երևանի քաղաքապետի խորհրդականի՝ հանձնարարականը կատարելու դեպքում 2025 թվականին կունենանք կամրջային հիմնական հանգույցների անձնագրերը, որտեղ ներառված կլինեն բոլոր տվյալները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ