News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

Հունիսի 14-ին, ժամը 19.45-ին, ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Գորիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը որովայնի և կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 33-ամյա կնոջ, ով հայտնել է, որ վնասվածքների հետ կապված ոչինչ չի հիշում:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գորիսցի կինը իր տան խոհանոցում վիճաբանել է համաքաղաքացի 24-ամյա երիտասարդի հետ, որի ընթացքում էլ նա սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 16-ին երիտասարդը ներկայացել է Գորիսի բաժին և հայտնել, որ ինքն է խոհանոցային դանակով հարվածներ հասցրել 33-ամյա մտերմուհուն:

Երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սյունիքում մեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանության ժամանակ 10 հոգով ծեծել են հորը և 3 որդիներին
Աղբյուրի հաղորդմամբ՝ ըստ ոստիկանություն դիմած Հրայր Ա․-ի՝ նույն վիճաբանության ընթացքում Նարեկ Գ․-ին են միացել…
2024-ին Լեհաստանում ընտանեկան բռնությունից 17 երեխա է մահացել. լրատվամիջոց
Լեհաստանի արդարադատության նախարարության տվյալներով՝ 2023 թվականին երկրում սեփական երեխաների...
Իսպանիայի վարչապետի կինը մասնակցել է կոռուպցիայի գործով դատավարությանը, սակայն հրաժարվել է ցուցմունք տալ
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի կինը՝ Բեգոնյա Գոմեսը, այցելել է Մադրիդի դատարան, որտեղ նրան կանչել...
WSJ-ի լրագրող Գերշկովիչը Ռուսաստանում դատապարտվել է 16 տարվա ազատազրկման
Դատարանը նախաքննությունն ավարտեց երկու նիստով, որոնք դռնփակ անցկացվեցին հունիսի 26-ին և հուլիսի 18-ին...
Ինքնաթիռը, որում եղել է 233 ուղեւոր, հարկադիր վայրէջք է կատարել Աթենքի օդանավակայանում
Վայրէջքը բարեհաջող է անցել, զոհեր և վիրավորներ չկան։ Ներկայումս տեխնիկական ստուգում է իրականացվում...
ՀՀ-ում ԵՄ դեսպանը ցավակցություն է հայտնել Եղվարդում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների հարազատներին
Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 19-ին՝ Ժամը 09։30-ին, ահազանգ էր ստացվել, որ Եղվարդ քաղաքի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ