News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր՝ հունիսի 17-ին, մեկնարկել է Տեղական ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովը, որտեղ բացման խոսքով հանդես եկան ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Վերման և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ 

Ինպես NEWS.am-ին տեղեկացրել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը, միջոցառումը, որը բացել են Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը եւ ԱՄՆ պետքարտուղարի  տեղակալ Ռիչարդ Վերման, առաջինն է իր տեսակի մեջ, որը միավորում է ԱՄՆ եւ Հայաստանի քաղաքապետերին, տարածաշրջանային, պետական եւ մարզային ղեկավարներին՝ դեմոկրատիայի մասին կարծիքների փոխանակման համար։

Համաժողովի մասնակիցները հայտնել են համագործակցություն սկսելու մտադրության մասին Ստեփանավան (Լոռիի մարզ) եւ Հելենա (Մոնթանայի նահանգ), Արմավիր (Արմավիրի մարզ) եւ Սքրանտոն (Փենսիլվանիայի նահանգ) քաղաքների, ինչպես նաեւ Տավուշի եւ Միչիգանի միջեւ։

Համաժողովում քննարկվում է դեմոկրատիայի կառուցումը տեղական մակարդակով, քաղաքացիական հասարակության եւ ազատ ԶԼՄ-ների հետ համագործակցության, թափանցիկության եւ հաշվետվողականության, ընտրությունների ամբողջականության միջոցով։

Վաղը, համաժողովի երկրորդ օրը, պատվիրակները կմեկնեն Գյումրի, կհանդիպեն ինքնակառավարման մարմինների ղեկավարների հետ, կայցելեն Գյումրիի Տեխնոլոգիական կենտրոն եւ բանավեճեր կունենան այնպիսի թեմաների վերաբերյալ, ինչպիսին է ՏՏ զարգացումը՝ նպաստելով պետական եւ մասնավոր գործընկերությանը եւ արձագանքելով կլիմայի փոփոխություններին եւ տուրիզմի առաջմղմանը։

Մասնակիցները նաեւ հանդիպումներ կունենան քույր քաղաքներում, որպեսզի գաղափարներ ներկայացնեն երկխոսության եւ համագործակցության խորացման համար առաջիկա ամիսներին՝ հուսալի գործընկերային հարաբերություններ ստեղծելու նպատակով։ Սպասվում է, որ դա կբարձրացնի փոխըմբռնումը, լավ կառավարումը, տնտեսական զարգացումը, խաղաղությունը եւ բարգավաճումը Հայաստանի եւ Միացյալ Նահանգների ժողովուրդների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Ի՞նչը նախկինում թույլ չէր տալիս ԱՄՆ-ին նման առատաձեռնություն ցուցաբերել Հայաստանի նկատմամբ
Արևմուտքի այս անամոթ ոճը ենթադրում է լիակատար անտեսում նրանց շահերի և մտահոգությունների նկատմամբ...
ՌԴ ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել հայ-ամերիկյան առաջիկա զորավարժությունների կապակցությամբ
Ինչպիսի խաղաղ խաղաղապահ նպատակներ էլ հայտարարեն արևմտյանները, հիմնական խնդիրն ակնհայտ է...
Փոխվարչապետերն ընդունել են ԱՄՆ Միջազգային զարգացման Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարին
Կարևորվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության տեխնիկատնտեսական իրագործելիության վերլուծությունը...
ԱՄՆ անկախության տոնին նվիրված միջոցառում Կապանում՝ դեսպան Քվինի Սյունիք կատարած այցի ընթացքում
Ս․թ․ հուլիսի 11-ին ԱՄՆ դեսպանությունն առաջին անգամ ԱՄՆ անկախության օրվան նվիրված տոնական միջոցառում անցկացրեց Կապանում։ «Հայաստանցիներն...
ԱՄՆ-ն հանձնառու է աշխատել՝  ՀՀ իրավապահ կառույցների բարեփոխումների շուրջ. ԱՄՆ դեսպանը հանդիպել է Վահե Ղազարյանի հետ
Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի հետ՝ իրավապահ...
Մհեր Գրիգորյանն ու Սամանթա Փաուերը քննարկել են Հայաստանի թվային վերափոխման օրակարգը
Անդրադարձ է կատարվել նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ Հայաստանում հանրային ծառայությունների օպտիմալացման...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ