News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի հերթական նիստը:

ԱՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ համակարգող խորհրդի նիստին մասնակցության համար և ներկայացրել նիստի անցկացման նպատակն ու օրակարգը։ Նախարարի տեղակալը նշել է, որ ՀՀ կառավարության ընդունած որոշմամբ ՄԻՊ ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրում լրացվել է նոր գլուխ, որը նվիրված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը, ինչը հնարավորություն կտա Կառավարությանը շարունակելու համակարգված կերպով հասցեագրել բռնի տեղահանված անձանց իրավունքների իրացման և պաշտպանության խնդիրները։ Նիստի ընթացքում քննարկվել է 2024թ․առաջին կիսամյակի գործողությունների կատարման ընթացքը։ Արդարադատության նախարարության և այլ պետական մարմինների ներկայացուցիչներն անդրարդարձել են յուրաքանչյուր գերատեսչությանն առնչվող գործողությունների կատարման մանրամասներին։ Համակարգող խորհրդի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են առաջարկություններ՝ ուղղված գործողությունների ծրագրի կատարման և մշտադիտարկման աշխատանքների հնարավոր կատարելագործմանը։ Միջոցառումը կազմակերպվել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության կողմից ֆինանսավորվող «Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) միջոցով:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ