News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Նշենք, որ կառավարության վերջին նիստում հաստատվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։ Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը:

«Հունիսի 14-ին Կառավարության կողմից հասատվեց ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը, բուն ծրագիրը հաստատվել էր մայիսի 16-ին: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը:

«Հունիսի 15-ից գործարկվել է դիմումների ընդունման առցանց հարթակը: Մեր բոլոր պոտենցիալ շահառուները, որոնք բավարարում են առաջին փուլով նախատեսված պայմաններին եւ ցանկանում են դիմել ծրագրի առաջին բաղադրիչին, որն է կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքին կամ անհատական բնակելի տան ձեռքբերումը, եւ այս բաղադրիչից օգտվողները արդեն կարող են լրացնել  առցանց դիմումները»,-ասաց նա՝ նկատելով, որ հարթակը 2 օր առաջ է գործարկվել եւ հնարավոր են որոշակի տեխնիկական խնդիրներ:

Նա խնդրեցնման դեպքերում սքրինշոթերը ուղարկել իրենց նախարարության էջին, որպեսզի մասնագետները արագ կարգավորեն խնդիրները»,-ասաց նա:

Գայանե Ղարագյոզյանի խոսքով, առաջին փուլով ներկայացվում են բացառապես ընտանիքի անդամների անձնագրային տվյալները, իրականացվում է նույնականացում:

«Ընտանիքի կազմը որոշում են հենց ընտանիքի անդամները: Այսինքն ամուսիններ, նրանց երեխաներ եւ ցանկացած այլ անդամ՝  կլինեն ծնողները, քույր-եղբայրները, ում ընտանիք կցանկանա ներառել իր ընտանիքի կազմում: Հենց այդ կազմով էլ կգեներացվի հավաստագիրը: Ըստ ընտանիքի անդամների հաշվով էլ կսահմանվի աջակցության չափը:

Եթե որեւէ փուլում ծագում է խնդիր, գնում է նախնական մերժման հաղորդագրություն՝ նշելով, թե ինչ հիմքով է այս փուլում մերժբվել դիմումը: Եթե լրացուցիչ ստուգումների կարիք է լինում, շահառուները կցում են այդ դիմումին անհրաժեշտ հիմքերը:

Օրինակ, եթե ընտանիքի անդամներից մեկը չունի ՀՀ քաղաքացիություն եւ հայտը մերժվում է: Այստեղ նրանք ունեն ընտրություն, կամ այդ անդամի քաղաքացիության հարցն են կարգավորում եւ նորից են դիմում, կամ դիմումը լրացնում են առանց ընտանիքի այդ անդամի»,-ասաց նա: 

Գայանե Ղարագյոզյանը մանրամասնեց, որ ծրագիրն իրականացվում է 3 բաղադրիչով. «Առաջին բաղադրիչը կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տների ձեռքբերումն է: Այստեղ տրվում է ձեռբերման հավաստագիր: Երկրորդ փուլով, որը կմեկնարկի հուլիսի 15-ից, երկրորդ բաղադրիչի հավակնորդները: Այսինքն անհատական բնակելի տան կառուցապատում ցանկացողները: Այստեղ պարտադիր է, որ կառուցապատումն իրականացվի քաղաքաշինության կոմիտեի կողմից հաստատված եւ հրապարակված նախագծահաշվարկային եւ տիպային փաստաթղթերի հիման վրա: Կառուցապատումը պետք է իրականացվի ՀՀ-ում լիցենզավորված շինարարական կազմակերպության կողմից:

Եթե ընտանիքը չունի հող, որի վրա կիրականացնի կառուցապատումը, ապա ծրագրի շրջանակներում հնարավոր է աջակցության չափից առավելագույնը 3 մլն դրամ ուղղել այդ հողամասի ձեռքբերմանը: Հողի մակերեսը չպետք է պակաս լինի 400 քմ-ից:

Երրորդ բաղադրիչը գործող հիփոթեքային վարկի մարմանն աջակցության բաղադրիչն է, որը կմեկնարկի օգոստոսի 1-ից:  Այսինքն բոլոր այն ընտանիքները, որոնք այս տարվա մայիսի 16-ի դրությամբ ունեն գործող հիփոթեքային վարկ, նրանց դեպքում աջակցությունը կարող է ուղղվել վարկի մարմանը: Այս դեպքում ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով աջակցությունը կազմում է 2 մլն դրամ»,- ընդգծեց Ղարագյոզյանը:

Նա տեղեկացրեց, որ յս ծրագիրն իրականացվելու է երեք փուլերով՝ 5 տարիների ընթացքում. «Առաջին փուլը մեկնարկել է, այս փուլում կարող են դիմել  մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը: Դրանք այն ընտանիքներն են, որոնք ունեն առնվազն 3 անչափահաս երեխա, եթե ուզում են դիմել ձեռքբերման բաղադրիչին, եւ առնվազն 2 անչափահաս երեխա, եթե ուզում են դիմել կառուցապատման բաղադրիչին: Այս փուլում կարող են դիմել նաեւ այն ընտանիքները, որոնք ունեն զոհված, կերակրողին կորցրած եւ առաջին կամ երկրորդ խմբի  հաշմանդամ: Կարող են դիմել նրանք, որոնք ունեն գործող հիփոթեքային վարկ եւ առցանց դիմումները կլրացնեն օգոստոսի 1-ից: Եվ կարող են դիմել բոլոր այն ընտանիքները, որոնք գործընկեր ֆինանսական կազմակերպությունները կհամարեն վարկունակ եւ առնվազն աջակցության 50 տոկոսի չափով կտրամադրեն լրացուցիչ վարկ:

Երկրորդ փուլը կմեկնարկի ոչ ուշ, քան 2026-ի հունվարի 1-ը: Այս դեպքում կարող են դիմել առնվազն երկու անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե դիմում են գնման համար, իսկ կառուցապատման դեպքում առնվազն 1 անչափահաս երեխա ունեցողները:

Այն բոլոր ընտանիքները, որոնք չեն ընդգրկվի առաջին եւ երկրորդ փուլում, կընդգրկվեն 3-րդ փուլում, որը կմեկնարկի ոչ ուշ, քան 2027-ի հունվարի 1-ը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալիևն այցելել է սեփական ագրեսիայի կառուցվող հուշահամալիր
PMD Projects-ի տնօրեն Նարիման Թոփչուբաշևն ասել է, որ այգին ավելի քան ինը հեկտար տարածք է զբաղեցնում...
Մասնագիտական ուսուցում և աշխատանք՝ արցախցիների համար․ ծրագրի վերաբերյալ առավել հաճախ հնչող հինգ հարցերի պատասխանները
Եթե ԼՂ-ից բռնի տեղահանվել եք 2023 թվականին և փնտրում եք աշխատանք, ապա ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց զբաղվածության…
Հայեր, առաջնորդե՛ք աշխարհը դեպի իրապես խաղաղ COP 29-ը. Լուիս Մորենո Օկամպո
Դուք կարող եք ի ցույց դնել նախագահ Իլհամ Ալիևի հանցանքները, ով շարունակում է թիրախավորել իր քաղաքացիներին Ադրբեջանում...
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական գերության մեջ գտնվող ԼՂՀ նախկին ղեկավարներին
Այցելությունների ընթացքում ԿԽՄԿ-ն գնահատում է կալանավորների նկատմամբ վերաբերմունքը, նրանց պահման պայմանները...
Արցախի նախագահը հետաքրքրվել է՝ ինչպես են պաշտպանվում բռնահանված արցախցիների իրավունքները
Նախագահ Սամվել Շահրամանյանը շնորհակալությունն է հայտնել՝ արցախահայության իրավունքների պաշտպանության հարցում...
«Le Figaro». Ադրբեջանը ոչնչացնում է հայկական հազարամյա մշակութային և պատմական ժառանգությունը
Այս լկտի և կործանարար քաղաքականությունը նպատակ ունի ջնջել Լեռնային Ղարաբաղի հայերի...
Ամենաշատ