News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 14-17-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 196 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 28, ֆիզիկական ներգործության՝ 24, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 23, հոգեկան ներգործության՝ 17, խարդախության՝ 16, թմրամիջոցի հայտնաբերման՝ 15, անձնական ունեցվածքի գողության՝ 10, խուլիգանության՝ 7, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու՝ 6-ական, փաստաթուղթ կեղծելու՝ 5, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու՝ 4, բնակարանային գողության ու վստահված գույքը հափշտակելու՝ 3, սպանության փորձի, զենք-զինամթերքի առգրավման, ինքնավնասման և սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, խոշտանգման, մարդու առևանգման, , մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, ավազակության, կողոպուտի, դրամանենգության, թմրանյութի իրացման, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, խաբեության, վստահությունը չարաշահելու կամ ապօրինի այլ եղանակով գույքային վնաս պատճառելու, ռասայական, ազգային կամ կրոնական թշնամանք հարուցելու նպատակով մշակութային արժեքներ ոչնչացնելու կամ վնասելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, անձին ազատությունից ապօրինի զրկելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու ու անչափահասին հանցանքի կատարմանը հակելու կամ դրան մասնակից դարձնելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 2 անհետ կորած և 10 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, կողոպուտի և բնակարանային գողության՝ 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 44 պատահար. 72 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոտայքի մարզում «Յակ» ուղղաթիռը վթարի է ենթարկվել․ կա 2 զոհ (ֆոտո)
Այսօր՝ հուլիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում. ժամը…
Նորատուսցի Արայի որդու մասնակցությամբ միջադեպից նոր հանգամանքներ են պարզվել
Քննիչի որոշմամբ նշանակվել դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատաձգաբանական, մատնադրոշմային փորձաքննություններ...
Գիշերը «Օպելը» դուրս է եկել ճանապարհից ու ընկել Հրազդան գետը. Փրկարարները դուրս են բերել վարորդին և 2 ուղեւորներին
Հուլիսի 19-ին, ժամը 01:31-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Երեւանում այրվել է կայանված «Mercedes-Benz»-ը. կան տուժածներ, որոնց վիճակը կայուն ծանր է
Հուլիսի 18-ին, ժամը 21:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան...
Երևանում քամուց ծառը կոտրվել և ընկել է 77-ամյա քաղաքացու վրա. նա հոսպիտալացվել է
Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ ծառն ընկել է քաղաքացի Ա․ Ա․-ի (ծնված 1947 թ․) վրա, ում...
Իսպանիայում և Գերմանիայում 4 մարդ է ձերբակալվել՝ «Հըզբոլլահ»-ին կամիկաձե ԱԹՍ-ների բաղադրիչներ մատակարարելու մեղադրանքով
Հետաքննությունը սկսվել է Իսպանիայում...
Ամենաշատ