News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Caterpillar-ի ռուսական ակտիվները, ներառյալ հատուկ տեխնիկայի գործարանը Տոսնո քաղաքում («Կատերպիլար Տոսնո» ՍՊԸ, Լենինգրադի մարզ) եւ Մոսկվայի լիզինգային դուստր ընկերությունը (Կատերպիլար Ֆայնենշըլ» ՍՊԸ), հանձնվել են հայ ձեռներեց Դավիթ Ամարյանի Balchug Capital հիմնադրամի կողմից վերահսկվող ռուսական ընկերությանը, գրել է «Ինտերֆաքսը»։

Իրավաբանական անձանց միասնական պետական ռեեստրի տեղեկության համաձայն՝ գործարքը կնքվել է հունիսի 14-ին, երբ Caterpillar ընկերության երկու ռուսական դուստր ընկերությունների վերահսկողությունը անցել է 2022թ. օգոստոսին գրանցված մոսկովյան «ՊՍԿ-Նոր լուծումներ» ՍՊԸ-ին։ Այդ ընկերության հիմնական սեփականատերը հունիսի սկզբից «Բալչուգ Կապիտալ» ՓԲԸ-ն է (99 տոկոս), մնացած 1 տոկոսի սեփականատերը Արտյոմ Օրուսն է։

Ավելի վաղ հունիսին Օրուսը «ՊՍԿ-Նոր լուծումներ» ՍՊԸ գլխավոր տնօրենի պաշտոնում փոխել էր Կիրիլ Պոլիշկինին։ Պոլիշկինը վերահսկում էր «ՊՍԿ-Նոր լուծումներ» ՍՊԸ 99 տոկոս բաժնեմասը «Ռոմուալդ» ՍՊԸ-ի միջոցով, Յան Վեյցմանի հետ միասին, որին «Ռոմուալդում» պատկանում էր մնացած 1 տոկոսը։ Բաց աղբյուրների տվյալներով՝ Պոլիշկինը նախկինում եղել է խոշոր հաճախորդների հետ աշխատանքի գծով դեպարտամենտի փոխտնօրեն Sberbank CIB-ում, իսկ Վեյցմանը գլխավորել է «Սբերի» հաճախորդների հետ աշխատանքի վարչությունը մետալուրգիայում եւ լեռնահանքային արդյունաբերությունում։

Ռուսաստանցի ներդրողին Caterpillar-ի ակտիվների հանձնումը 2023թ. վերջին իր կարգադրությամբ հավանության էր արժանացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Caterpillar-ը 2022թ. գարնանը դադարեցրել էր Տոսնոյի գործարանի աշխատանքը պատժամիջոցների եւ լոգիստիկ խափանումների պատճառով Ուկրաինայում ռազմական գործողությունների ֆոնին։

Caterpillar-ի Տոսնոյի գործարանն աշխատում էր 2000 թվականից՝ արտադրելով ամենագնաց քարհանքային բեռնատարներ եւ հիդրավլիկ էքսկավատորներ Cat բրենդով, ինչպես նաեւ բաղադրիչներ մեքենաների եւ սարքավորումների համար, որոնք ընկերությունն արտահանում էր իր եվրոպական գործարաններ։ «Կատերպիլար Տոսնո» ՍՊԸ-ն «Նեւամաշ»-ի իրավահաջորդն է, որը գրանցվել է 1994-ին, երբ ամերիկյան ընկերությունն սկսել էր արտադրել կոմպլեկտավորողներ հատուկ տեխնիկայի համար, «Կիրովի գործարանի» հետ համատեղ։

«СПАРК-Ինտերֆաքս» վերլուծաբանական համակարգի տվյալներով՝ ձեռնարկության հասույթը 2021թ. կազմել է մոտ 5,9 մլրդ ռուբլի, 2023թ.՝ ընկել է 210 մլն ռուբլու։ Ընկերությունը երեք տարի անընդմեջ զուտ վնաս է կրում՝ մոտ 890 մլն ռուբլի 2021թ. եւ մոտ 2 մլրդ՝ 2022 եւ 2023թթ. համապատասխանաբար։

«Կատերպիլար Ֆայնենշըլի» շրջանառությունը, որը մասնագիտանում է հատուկ տեխնիկայի լիզինգի ոլորտում, 2023թ. արդյունքներով ունեցել է վնաս՝ 800 մլն ռուբլի 2021թ. 10,3 մլրդ ռուբլու դիմաց։ Ընկերության զուտ վնասը անցած տարի գերազանցել է 1 մլրդ ռուբլին, այն դեպքում, երբ 2021թ. արդյունքներով ընկերության շահույթը 1,5 մլրդ ռուբլուց բարձր էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ