News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Համապատասխան ռուսական գերատեսչությունները կդիտարկեն վրացական կուսակցության դիմումը՝ չեղարկելու վիզային ռեժիմը ՌԴ-ի եւ Վրաստանի միջեւ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քրատուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ոչ, անկեղծ ասած՝ չեմ տեսել, բայց եթե եղել է, ապա մենք, նշանակում է, կտեսնենք։ Եվ իհարկե, մեր համապատասխան գերատեսչությունները կուսումնասիրեն այդ դիմումը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե կլինի արդյոք որեւէ արձագանք վրացական կուսակցության առաջարկին ՌԴ-ի հետ վիզային ռեժիմի չեղարկման մասին։

Ավելի վաղ վրացական «Համերաշխություն հանուն խաղաղության» կուսակցության անդամները խնդրել էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին չեղարկել վիզային ռեժիմը Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ